Հետո որոշեցինք զբաղվել նրանով, ինչին ես շատ սպասում էի: Մի ամիս առաջ Ամերիկայից մի բան էի բերել, որը իմ մեջ շատ մեծ հիշողություններ էր արթնացնում ու շատ ուզում էի, որ Դավիթի հետ սարքեինք դա:
Սկզբում բոլորս խոսում էինք ու չէինք լսում իրար :D Հետո քսեցինք զզվելի ժելեն ու սկսեցինք սարքել: Բայց հետո Տաթևը եկավ ու պարզվեց, որ տեղ չենք թողել, որ ձեռքերը հանենք :D Սկսեց մկրատով կտրել կավը, մեկ-մեկ էլ Դավիթի ձեռքն էր կտրտում :D
Հետո սպասեցինք կավը չորացավ ու շաաատ մեծ դժվարությամբ հանեցի ձեռքս: Բայց Դավիթի ձեռքը մնաց մեջը վրան էլ իմ ձեռքիս ձևը :D Մտածում էինք, որ անհնարա Դավիթի ձեռքը հանել ու որոշեցինք,որ տենց պետքա մնա :D
Հետո, երբ Դավիթի ձեռքի կավն էլ չորացավ բոլորով սկսեցինք օգնել, որ ձեռքը հանի: Բայց տենց ավելի էինք բարդացնում իրավիճակը, որովհետև խանգարում էինք իրար: Ամենակարևորը, որ վերջում ոնցվոր Դավիթն էր ասում ''ծնվեց'' երկար սպասված ձեռքը :D
Երեկոյան բոլորը գնացին: Գնաց նաև Դավիթը: Իսկ ես մտածում էի, թե ինչքան լավ անցավ օրը...
Սիրում եմ Դավիթին...
Նարեից...
Комментариев нет:
Отправить комментарий