Ու էլի կարոտում եմ… Հետաքրքիր է, ով էիր դու ինձ համար և ով ես հիմա…
Պատահական անցնում էի դպրոցի միջանցքով ու հանկարծ հանդիպեցի քեզ: Իսկ հետո… Հետո մի ամիս շարունակ ոտքերս տանում էին ինձ դեպի հենց այն միջանցք, որտեղ դու էիր: Ու ես անգիտակցաբար քայլում էի`փնտրելով ընդհամենը մի հայացք: Իսկ երբ գտնում էի այն, ուղղակի ժպտում էի ու հեռանում, մոռանում քո մասին: Չգիտեի ես քեզ: Ով էիր դու, ում էի ես ժպտում, ումն էր այն հայացքը, որն ստիպում էր ինձ հասկանալ ու զգալ,թե ինչ է կարոտը:
Իսկ հիմա այդ հայացքը հարազատ է ինձ: Հարազատ ու ամենից թանկ: Հիմա դու ինձ համար մի ուրիշ աշխարհ ես, հենց իմ աշխարհը: Իսկ գիտե՞ս ինչու իմը, որովհետև դու ինձ փոխեցիր… Շնորհակալ եմ քեզ: Միգուցե և ոչինչ չես արել դու, միգուցե ուղղակի սիրել ես ու ինձ հետ ես եղել: Եվ ամենաաններելի արարքս ներել ես դու, ներել ես ու սիրել: Երբեք չէի հավատա, որ մի օր կգա, որ քեզ նուրբ կհամբուրեմ ու կասեմ `սիրում եմ… Կասեմ անկեղծ ու սրտանց:
Հավատա սիրելիս` եկել է այդ օրը… ու մյուսներն էլ կգան, որ հիմա մեզ համար աստղերից էլ հեռու են թվում…
Комментариев нет:
Отправить комментарий