- Չեմ ուզում հիշել:
Խոսքեր, որ երբևէ սրտանց չէին կարող լինել... Չկարողացա ճիշտ ներկայացնել այն, ինչ զգում էի: Ինչևէ... Համոզված եմ, որ դու էլ գիտես, թե որքան անկեղծ է եղել մեր ամեն մի ժպիտը, մեր արցունքի ամեն կաթիլը, մեր ամեն հայացքը...
Չեմ փոշմանում քեզ հետ անցկացրած ոչ մի վայրկյանի համար անգամ...
Հիշու՞մ ես, երբ նայում էի աչքերիդ ու ասում, որ սիրում եմ քեզ անսահման...
Ես երջանիկ էի... Եվ դու էլ էիր երջանիկ...
Շնուրհակալ եմ քեզ, որ զգացել եմ այն, ինչ երազում են բոլորը...
Մենք լավն ենք, մի քիչ տարորինակ ենք, բայց լավն ենք, իրար հետ,թե առանձին, բայց լավն ենք :)

Առայժմ....................................
Комментариев нет:
Отправить комментарий